Հասարակական

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ուղարկել Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցները

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ուղարկել Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվահունվար ամսիցմինչօրսՀայաստանիՏավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան,Կոթիև Բարեկամավանսահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալիրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերածբոլորտեղեկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունների ևքաղաքացիական բնակչությանըթիրախավորելու և նրանցվնասելուփաստերը՝ բացահայտելով արձանագրված խախտումների բնույթն ու օրինաչափությունները:

Ամփոփման արդյունքներնուղարկվել են միջազգային կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման և այդ հատուկ զեկույցներում տեղ գտած բոլոր փաստերը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում