Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոս չայցելելու զգուշացում չի պատրաստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում, հետևաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

-Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից հետո արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը պատրաստվում է զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց։

-Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն։

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք: Հարձակվողին՝ 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանին ձերբակալել են: Տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: Նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկը՝ առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար:

Հայերեն Русский

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները