Տնտեսագետի հաշվարկներով կառավարության գործունեության ծրագրի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի 14 մլրդ դոլարի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հաշվարկներով՝ Հայաստանի կառավարության գործունեության ծրագրով նախանշված 5 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում Հայաստանի 10,5 մլրդ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին կկազմի 14 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տ.գ.թ. դոցենտ, փորձագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ նման ցուցանիշը 1-1,5 մլրդ դոլարով շեղվում է ԱՄՀ-ի կանխատեսումներից:

«Այս 14 մլրդ դոլար ՀՆԱ-ի կտրվածքով փորձեցի հաշվարկել նաև 40-45 տոկոս արտահանման աճը` յուրաքանչյուր տարի 5 տոկոս բարձրացնելով տեսակարար կշիռները: Արդյունքում ստացա, որ 2022 թվականին մեր արտահանումը պետք է կազմի 6,3 մլրդ դոլար: Այն բավականին մեծ ցուցանիշ է: Այսպիսի զարգացումների պայմաններում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կմոտենա 4500-5000 դոլարի, ինչը ևս բավականին մեծ ցուցանիշ է, որի ֆինանսական բաղադրիչը բավարարելու տեսանկյունից կասկած է առաջանում»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ 2022 թվականի դրությամբ ՀՆԱ/պետական պարտքի 50 տոկոս ցուցանիշի դեպքում Հայաստանի պարտքը կգերազանցի 7 մլրդ դոլարը, իսկ եթե ՀՆԱ/պետական պարտքի 60 տոկոսը գերազանցի, ապա պարտքը կանցնի 8 մլրդ դոլարի շեմը: Նրա խոսքով` մինչև 2022 թվականը մոտենում է նաև եվրոբոնդերի վճարման ժամանակը, և այն ռիսկերի տեսանկյունից կարող է խոչընդոտել երկրի տնտեսական աճն ապահովելուն:

«Ծրագրում շատ հետաքրքիր դրույթ հանդիպեցի, որտեղ բնապահպանական ոլորտում, արտաքին աշխարհի հետ վարվող քաղաքականությունում պարտքերը կրճատելու մոդել է առաջարկվում: Բավականին յուրահատուկ մոտեցում էր»,- հավելեց նա:

ՀՀ բնապահպանության նախարարությունը ցանկանում է առաջիկա բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար նոր գործիք ներդնել:«Արմենպրես»-ի հետ զրույցումՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյաննասաց, որ ՀՀ կառավարության ծրագրում բնապահպանական ոլորտի ծրագրերն իրականացվելու են դրամաշնորհների արդյունքում: Նրա խոսքով` դրամաշնորհների աղբյուրները բազմաթիվ են` սկսած «Կանաչ կլիմայի» և «Հարմարվողականության» հիմնադրամից, ավարտված մի նոր գործիքով:

«Այդ գործիքի ներդրումը հանրապետության նախագահի հրամանով պետք է արագացնենք իրականացնել: Դրա արդյունքում երկկողմանի վարկային պարտավորությունները կվերածվեն բնապահպանական ծրագրերի: Օրինակ` եթե Ֆրանսիայի հետ երկկողմանի արտաքին պարտք ենք ներգրավել, ապա բանակցությունների արդյունքում ուզում ենք հասնել այն արդյունքին, որ այդ պարտքը մարենք ոչ թե Ֆրանսիային վճարելով, այլ այն ներդնելով մեր շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի բարելավման գործում: Այդպիսին ընտրել ենք 5 երկիր, որոնք ներուժ ունեն այս ծրագիրն իրականացնելու համար: Դրա հետևանքով նաև արտաքին պարտքի նվազեցում կլինի: Այս պահին հաշվարկված է շուրջ 550 մլն դոլարի այդպիսի հնարավորություն»,- ասաց նախարարը` հավելելով, որ որքան շատ իրականացվեն նման դրամաշնորհներ, այնքան շրջակա միջավայրի բարելավման ծրագրերն արդյունք կտան, և, միևնույն ժամանակ, մեր արտաքին պարտքը կնվազի:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում