Ադրբեջանը զորավարժություններն իրականացնում է Վիեննայի համաձայանագրի խախտմամբ. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պետք է նշեմ, որ, ըստ էության, սա այս տարի իրենց երկրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է, և երկուսի դեպքում էլ միջազգային հանրությունը Վիեննայի համաձայանագրի համաձայն իրազեկված չէ: Հերթական անգամ փաստում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արհամարհում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հունիսի 19-ից Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 23 հազար զինվորական անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 180 հրթիռա-հրետանային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։

Նախորդ անգամ նման լայնամասշտաբ զորավարժություն Ադրբեջանն անցկացրել է 2017թ. ապրիլին: Այն ժամանակ ևս Ադրբեջանը չէր կատարել համապատասխան իրազեկում: Հայկական կողմն ահազանգել էր խախտման մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն պետք է տեղյակ լինի միջազգային փաստաթղթերի ոտնահարումների մասին: Մի քանի ամիս տարբերությամբ նման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ոչ այլ ինչ է, քան ուժի ցուցադրում, սեփական ժողովրդին ներքաղաքական խնդիրներից շեղելու փորձ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը