Արյունաբանական կենտրոնի բակում բացվեց կյանքն ու մանկությունը խորհրդանշող արձան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում բացվեց Նուռի կողմից քանդակած արձան, որը խորհրդանշում է կյանքն ու մանկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության հեղինակն անկեղծացավ, որ մանկության թեմայով արձաններն աշխարհում բավական քիչ են, իսկ մանկությունը արտաբերելը բավական բարդ է եւ պատասխանատու: «Ինձ համար սա կարծես մարտահրավեր լիներ, քանի որ բավական բարդ է քանդակով ներկայացնել երեխայի աչքերի փայլն ու չարաճճիությունը»,-ասաց նա:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ներկայացնելով քանդակի ստեղծման պատմությունը, նշեց, որ առաջարկը եղել է հենց քանդակագործի կողմից: «Մի հանդիպման ժամանակ Նուռը ինձ հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Որոշ ժամանակ մտածուց հետո մենք հասկացանք, որ մեզ պետք է մի բան, որը կդառնա կյանքի խորհրդանիշ եւ որպես խորհրդանիշ որոշեցինք պատկերել առողջ երեխայի մանկությունը քանդակի տեսքով: Մենք շատ կուզեինք, որ յուրաքանչյուր երեխայի համար այս քանդակի տեսարանը իրականություն դառնա»,-ասաց Ռիտա Սարգսյանը:

Հայերեն العربية Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը