Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը ցույց է տալիս, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր թիմակիցները եվրաինտեգրմանը մեծ նշանակությունը չեն տալիս, քանզի ներկայումս թուրքական իշխանության հայացքը սևեռած է դեպի Մերձավոր Արևելք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 23-ին լրագրողների հատ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Էրդողանը փորձում է հակակշռել եվրաինտեգրման նկատմամբ հետաքրքրության նվազումը Մերձավոր Արևելքում դիրքերի ուժեղացմամբ: Բացի այդ, Էրդողանը ներկայացնում է հասարակության այն հատվածը, որոնք հակված են Թուրքիան տեսնելու որպես մեծ, հզոր պետություն, որը վարում է ինքնուրույն քաղաքականություն»,- նշեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Էրդողանի անվտանգության ծառայողների սանձարձակ գործողություններին՝ Սաֆրաստյանը նշեց, որ իր համար այդ ամենը նորություն չէր:

«Էրդողանի համար դա սովորական գործելակերպ է: Լատինաամերիկյան երկրներից մեկում այս դեպքից երկու տարի առաջ նույն բանը տեղի ունեցավ, երբ Էրդողանի անվտանգության ծառայողների կողմից դաժան ծեծի ենթարկվեցին նրա դեմ բողոք արտահայտող խաղաղ ցուցարարները: Սա նրա քաղաքական ոճն է , որը պետք է ուսումնասիրվի հոգեբանների և հոգեբույժների կողմից»,- ընդգծեց նա:

Արևելագետը Թուրքիայում ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի ակնկալում:

«Չնայած հասարակությունում կա ընդդիմություն մեծ զանգված, ինչի ապացույցն էին հանրաքվեի արդյունքները, Էրդողանին հաջողվեց զինաթափել բանակի ղեկավարությանը: Թուրքիայում բարձրագույն սպայակազմը չունի այն դիրքերը և վճռականությունը, որն ուներ մինչև Էրդողանի գալը կամ նրա կառավարման առաջին տարիներին:

Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, քաղաքական լուրջ փոփոխություններ լինում են այն դեպքում, երբ քաղաքականության մեջ իր գործողությունները սկսում է իրականացնել բարձրագույն սպայակազմը»,-նշեց Սաֆրաստյանը:

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ