Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունն աջակցությունից տեղափոխվել է տնտեսական հարաբերությունների դաշտ. Մեթյու Յուսեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի բարենպաստ տնտեսական հնարավորություններ: Վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում կատարվել են 500 մլն դոլարի ներդրումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը: Նրա խոսքով՝ աշխատելով ՀՀ կառավարության հետ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար առաջնային են համարվում կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնես միջավայրի բարելավման քայլերը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, հարկային և մաքսային վարչարարության հետ կապված հարցերը, որոնք կարևոր գործոններ են արտասահմանյան գործարարների մրցունակ և հաջողակ լինելու համար: Այս բոլոր քայլերի արդյունքում գործարարներն իրենց ավելի վստահ կզգան և ավելի շատ ներդրումներ կատարելու պատրաստ կլինեն:

«Այս ուղղություններում մենք տեսել ենք դրական զարգացումներ: Թերևս այդ են փաստում վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում կատարված 500 մլն դոլարի ներդրումները: Հայաստանն ունի բարենպաստ տնտեսական հնարավորություններ: Մեր կառավարությունը պատրաստ է և ունի միջոցներ այդ ուղղությամբ աշխատելու համար: Հայաստանի հետ ունենք առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև կա տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբ: Ներգրավում ենք ամերիկյան և հայկական բիզնես ներկայացուցիչներին` հասկանալու և աջակցելու նրանց, որպեսզի զարգացնենք գործարար կապերը»,- ասաց Յուսենը:

Նրա դիտարկմամբ` Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել, և գործընկերությունն աջակցությունից տեղափոխվել է առևտրի և տնտեսական հարաբերությունների դաշտ: Յուսենի խոսքով` այն լինելու է իրենց աշխատանքի հետագա ուղղվածությունն առաջիկա 25 տարիների ընթացքում, որից հետո ակնկալում են, որ կկարողանան իրական առևտրատնտեսական կապեր ձևավորել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել