Հասարակական

«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է

1 րոպեի ընթերցում

«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժիգնդակոծության հետևանքով վիրավորված«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը:

«Օպերատորը Ստեփանակերտի հոսպիտալում է: Նրա վիճակն արդեն լավ է»,- ասաց նա:

Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդը մայիսի 10-ին հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում