Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մակարյանը:

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին Նախիջևանում ռազմաբազա տեղակայելու մասին` Անդրանիկ Մակարյանն ընդգծեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն, քանի որ նման գործելաոճը նրանց արյան մեջ է: «Եթե Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից, վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է համատեղ ուժերով կանգնել մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ», - ասաց միացյալ զորքերի հրամանատարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում