Տնտեսություն

ՊԵԿ-ն «օրինապահի» կարգավիճակ է շնորհել ևս 8 հարկ վճարողի

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն «օրինապահի» կարգավիճակ է շնորհել ևս 8 հարկ վճարողի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 5-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 2-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 135 տնտեսվարող, որից 92-ի դիմումը բավարարվել է, 38-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

«ՋԵՆԵՐԱԼ ՍՏԱՆԴԱՐԴ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ

«ԳԼՈԲԱԼ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ

«ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ՓԲԸ

«ԵՄԵԿՍԱՎՏՈ» ՍՊԸ

«ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ

«ԲԵՅԲԻ ՓԱՐՔ» ՍՊԸ

«ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ

«ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում