Այս տարվա չորս ամսում ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքի զգալի աճ է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկու օդանավակայանում 2017 թ. առաջին չորս ամսում ուղևորահոսքի էական աճ է արձանագրվել։ Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ «2016 թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ 2017թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 668 հազար 589 մարդ կամ 28.3 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

2017 թ. առաջին չորս ամսում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 649 հազար 400 մարդ կամ 25.7 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում՝ 19 հազար 189 մարդ կամ 334 տոկոս:

Նա հավելեց, որ ապրիլ ամսին ևս ուղևորահոսքի զգալի աճ է արձանագրվել նախորդ տարվա ապրիլի համեմատ: 2017 թ. Հայաստանի երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 188 հազար 391 մարդ կամ 42 տոկոս աճ: Այս տարվա ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 հազար 108 մարդ կամ 38.9 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում՝ 5283 մարդ կամ 745.3 տոկոս աճ:

Հայերեն English Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը