Հասարակական

Այսօր Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 31-րդ տարելիցն է

1 րոպեի ընթերցում

Այսօր Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 31-րդ տարելիցն է

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքի «Չեռնոբիլի հերոսներ» հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց Չեռնոբիլ քաղաքում ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1986 թվականին Չեռնոբիլ քաղաքում ատոմակայանի վթարի հետևանքով առաջին երեք ամսվա ընթացքում մահացել են 31 մարդ, 131 մարդ ստացել են տարբեր աստիճանների ճառագայթային հիվանդություն: Չեռնոբիլ քաղաքից ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է, ճառագայթման է ենթարկվել Ուկրանիայի, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածքների մի մասը:

2003 թվականին ապրիլի 26-ը հռչակվել է ռադիացիոն ճառագայթահարումների եւ աղետների հետևանքով զոհվածների հիշատակի միջազգային օր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում