Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի է հեռացնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը. Մանոյան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի է հեռացնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը. Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոչ միայն նոր սահմանադրության ընդունումը, այլ նաև երկրում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի հեռացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար ԿիրոՄանոյանը:

«Այնտեղ տիրող քաղաքական մթնոլորտը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար դեռևս մեծ նշանակություն չունեն: Թուրքիայի հասարակությունը պառակտված է, մի մասը վախեցած, քրդաբնակ շրջաններում շարունակվում են քաղաքացիական կռիվները, ինչպես նաև երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո արտակարգ իրավիճակը դեռևս չի ավարտվել և երկարաձգման միտում ունի: Այս ամենից հետո ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ դրական տեղաշարժ, կարծում եմ, անհիմն է»,- ընդգծեց Մանոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում