Հնդկաստանի փոխնախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ ապրիլի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի փոխնախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։

«Սա մի ողբերգություն է, որպես աննկարագրելի մի իրողություն, որ մարդիկ արել են մարդկանց հանդեպ»,- նշեց Հնդկաստանի փոխնախագահը:

ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հնդկաստանի փոխնախագահին ներկայացրեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի պատմությունը:

Մոհամմադ Համիդ Անսարին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին և դիտեց ցուցանմուշները։ Նա պատվո հյուրերի հուշամատյանում կատարեց հետևյալ գրառումը. «Այս հուշահամալիրը հանդիսավոր կերպով վկայում է այն հայերի մասին, ովքեր սարսափելի բռնության են ենթարկվել: Միայն խաղաղասիրության և հանդուրժողականության արժեքների շնորհիվ է, որ կարող ենք խաղաղ և ներդաշնակ ապագա կառուցելու հույս ունենալ»:

Այնուհետեւ Հնդկաստանի փոխնախագահը «Հիշողության պուրակում» ծառ տնկեց:

Համիդ Անսարին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ապրիլի 24-ին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Հայերեն العربية English Русский

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին