Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան որոշ խանգարումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձն ունի հոգեկան որոշ խանգարումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀքննչական կոմիտեից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:

2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով»:

Հայերեն English Русский

Գեղարքունիքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն

Հիմնանորոգվում է Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի 6-րդ փողոցը

Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը