«Արմենպրես»-ը հերքում է Թոմաս դե Վաալի պնդումները` կապված նրա խոսքերը ոչ ճիշտ ըմբռնելու հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատավական գործակալության մարտի 29-ի` «Թոմաս դը Վաալն ապագայում չի տեսնում Լեռնային Ղարաբաղ, որն Ադրբեջանի մաս է» վերնագրով հրապարակումը լայն արձագանք է գտել փորձագետների և հասարակության շրջանում: Նյութում ցիտված բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը հայտարարել է, թե իբր իրեն սխալ են ցիտել և նշել է հետևյալը. «Ինձ սխալ են ցիտել: Ես ասել եմ Լեռնային Ղարաբաղը կստանա ինքնակառավարում, միգուցե համադաշնություն Ադրբեջանի հետ, այլ ոչ թե ամբողջովին լինի Բաքվի ենթակայության ներքո»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից դարաշրջանում Թոմաս դը Վաալի հայտարարության էությունը ճշգրտելը մեծ դժվարություն չի ներկայացնում: «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետն ասել է հետևյալը:

«When I said self-rule, I’m talking about self-rule which could mean independence, it could mean a confederation with Azerbaijan, there are different options, but I’m not talking about… I don’t think we will see in the future a Karabakh which is directly a region of Azerbaijan, I don’t think that’s going to happen, let me be clear about that, it could be in a confederation or it could be independent from Azerbaijan. But there are many issues around that to be resolved in the future, and it’s not for me to decide, I’m just making a prediction»

«Երբ ես ասացի ինքակառավարում, ես խոսում եմ ինքնակառավարման մասին, որը կարող է նշանակել անկախություն, համադաշնություն Ադրբեջանի հետ, կան տարբեր տարբերակներ, Ես չեմ խոսում այս մասին… ես չեմ կարծում, որ ապագայում կտեսնենք Ղարաբաղ, որն ուղղակիորեն Ադրբեջանի շրջանն է, ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա թույլ տվեք հստակ սա նշեմ: Դա կարող է լինել համադաշնության մեջ կամ կարող է լինել անկախ Ադրբեջանից: Բայց կան շատ խնդիրներ դրա շուրջ, որոնք պետք է լուծվեն ապագայում և ես չեմ, որ պետք է որոշեմ, ես ընդամենը կանխատեսում եմ»:

«Արմենպրես» լրատվական գործակալության վերը նշված հրապարակման մեջ Թոմաս դը Վաալի խոսքերը սխալ չեն ներկայացվել: Բարեխղճորեն ներկայացվել է այն, ինչ բրիտանացի փորձագետն ասել է: «Արմենպրես»-ի նյութի և սղագրության որոշ դետալներ կարող են տարբերվել բացառապես այն պատճառով, որ թղթակիցը օգտվել է թարգմանությունից:

Հայտնի փորձագետի կասկածները փարատելու համար տեղադրում ենք իր պատասխանի տեսագրությունը:Թոմաս դը Վաալի խոսքի համապատասխան հատվածը լսեք 37:32 րոպեից:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում