Երուսաղեմի Հայոց պատրիարքը ելույթ է ունեցել Քրիստոսի վերականգնված գերեզմանի բացման արարողությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22-ին բացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երուսաղեմի Հայոցպատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին, կառավարություններին ու անհատներին, որոնք բարոյական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերել գերեզմանի վերանորոգման աստվածահաճո գործում: Իր ելույթում Հայոցպատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը խնդրել է հունաց պատրիարքին եւ Սուրբ ԵրկրիՔուստոսին համաձայնել տարին մեկ անգամ արտոնություն տալ Ղպտի, ասորի, եթովպական, անգլիկան եւ բողոքական եկեղեցիներին Սուրբ զատկից հետո մեկ անգամ Քրիստոսի գերեզմանի վրա պատարագ մատուցել:

Արարողության ժամանակ Մայր Աթոռի ներկայացուցիչն ընթերցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը:Սուրբ Հարության տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտությունը:

Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները վստահվել էին Աթենքի ազգային տեխնիկական համալսարանից հույն մասնագետների խմբին, որը վերանորոգումն ավարտել է Սուրբ Զատկի նախաշեմին՝ սրբավայրին վերադարձնելով երբեմնի վեհաշուք տեսքը: Մասնագետները մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդները ու դրանք կրկին հետ դրել, մաքրվել են որմնանկարներն ու առաստաղը: Մասնագետներն ահազանգել էին, որ չվերանորոգելու պարագայում կար հավանականություն, որ գերեզմանը կփլուզվի:

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան