Հասարակական

Հանրայինը Եվրատեսիլին Արծվիկի մասնակցության թեմայով որեւէ պաշտոնական գրություն չի ստացել Ուկրաինայից

2 րոպեի ընթերցում

Հանրայինը Եվրատեսիլին Արծվիկի մասնակցության թեմայով որեւէ պաշտոնական գրություն չի ստացել Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2017 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելելու պատճառով: Ուկրաինայի անվտանգության ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ասել է, որ եթե Հարությունյանը եղել է թերակղզում, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։ «Արմենպրես»-ին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է մասնակցում է Եվրատեսիլին: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի«Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Օրերս կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան.Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա“Fly with me”երգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում