Փաստ մեկնաբանությամբ

Ստամբուլի փոխնահանգապետը ոչ մի իրավասություն չունի միջամտելու ներեկեղեցական խնդիրներին. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

Ստամբուլի փոխնահանգապետը ոչ մի իրավասություն չունի միջամտելու ներեկեղեցական խնդիրներին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի փոխնահանգապետը ոչ մի իրավասություն չունի միջամտելու ներեկեղեցական խնդիրներին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն` անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին Ստամբուլի իշխանությունների այն հայտարարությանը, որ չեն ճանաչում տեղապահի ընտրությունների արդյունքները:

«Քանի որ Թուրքիան ունի մի սկզբունք, այն է` աշխարհիկությունը, այդ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին: Այդ հայտարարությունը չի կարող ունենալ իրավական նշանակություն»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ թուրքագետի` հայտնի է, որ գրությունը ստացվել է պատրիարքի ընտրությունից առաջ, բայց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրապարակել է ընտրությունից հետո, երբ տեսել է, որ պարտվել է:

«Ես չեմ կարծում, որ Ստամբուլի փոխնահանգապետն այդքան խորագիտակ է Հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական նորմերից, կարող է իմանալ տեղապահ տերմինը կամ ընտրական ամբողջ լիազորությունները: Մենք շատ հաճախ տարբեր գործընթացներ համարում ենք թուրքական ձեռագիր, բայց փոխնահանգապետի գրությունը կարելի է համարել հայկական ձեռագիր: Ակնհայտ է, որ որևէ հոգևորական, ով լավ գիտի ներքին խնդիրները, օգնել է փոխնահանգապետին կազմել այդ գրությունը և հրապարակել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ տեղապահի ընտրությունների արդյունքները սպասելի էին: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հավակնորդ թեկնածու էր: 34 եկեղեցականներից 23-ը ձայնը տվեցին Գարեգին Բեքչյանին, իսկ Արամ Աթեշյանը ստացավ 11 ձայն` ունենալով ադմինիստրատիվ լծակներ: Ըստ նրա` ընտրություններն ապացուցեցին, որ անգամ այն եկեղեցականները, ովքեր տարիներով եղել են Աթեշյանի ազդեցության ներքո, դեմ են արտահայտվել նրան:

«Այն, ինչ տեղի ունեցավ տեղապահի ընտրություններից րոպեներ անց, կարելի է ասել, շարունակում էր բացասական ավանդույթները, որոնք ճանապարհ բացեցին դեպի նոր փակուղի: Ճգնաժամը շարունակվում է, Արամ Աթեշյանն ընտրությունների արդյունքներից հետո հրապարակեց Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որը չի համապատասխանում ոչ իրավական, ոչ եկեղեցական որևէ նորմի: Նահանգապետարանը չունի որևէ լծակներ միջամտելու ներեկեղեցական խնդրին: Ընդհանրապես, Թուրքիայում չկա որևէ պաշտոնյա, որն ի զորու է և ունի իրավունք միջամտել ներեկեղեցական ընտրություններին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ պատրիարքի ընտրությունները պարզապես գահակալի ընտրություն չեն: Այն մեծ կարևորություն ունի Թուրքիայի հայ համայնքի համար: Պատրիարքը պատասխանատու է Թուրքիայի հայերի, հայկական ժառանգության համար: Առանց պատրիարքի խնդիրները գտնվում են ծանր վիճակում, այնինչ, պատրիարքը կարող էր շատ հարցեր տանել լուծման դաշտ:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում