Փաստ մեկնաբանությամբ

Արաբագետը տարածաշրջանային համագործակցության առումով կարևոր է համարում Իրաքում հյուպատոսության ստեղծումը

1 րոպեի ընթերցում

Արաբագետը տարածաշրջանային համագործակցության առումով կարևոր է համարում Իրաքում հյուպատոսության ստեղծումը

ԵՐԵՎԱՆ,18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Էրբիլ քաղաքում հյուպատոսության ստեղծումը տարածաշրջանային համագործակցության առումով Հայաստանի համար շատ կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Հայաստանի անմիջական ներկայությունը Իրաքում հյուպատոսության մակարդակով նպաստելու է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանը, ինչը բավականին կարևոր է Հայաստանի համար: Իհարկե, Իրաքը ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն վերջինիս տարածաշրջանային դերակատարումը չի նվազում»,- ասաց արաբագետը:

Մարտի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում