ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգչուհի Շերը խիստ տպավորվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆիլմի դիտումից հետո նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը` ոչ միայն հայերի, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապեցին ու կորցրեցին իրենց սիրելիներին»,- նշել է Շերը:
Նա տարածել է նաև հայկական եռագույնի պատկերով ֆիլմի պոստերը: