Քաղաքականություն

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

1 րոպեի ընթերցում

«Ելք» դաշինքի համամասնական  ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երրորդ համարը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք համարները որոշվեցին քվեարկությամբ: Երեք կուսակցությունների խորհրդի անդամները քվեարկությամբ որոշել են, թե երեք թեկնածուներից ով ցուցակի որ տեղում կլինի: Ի դեպ, բոլոր երեք կուսակցությունների ներկայացուցիչները իրենց կուսակցության անդամների օգտին չեն քվեարկել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում