«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018թ-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ԲԲԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին, նախարարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում ընկերության գործունեության առնչությամբ և հավելել, որ ցանկանում է տեղեկանալ իրականացվող ընթացիկ աշխատանքի մասին, ինչպես նաև պատրաստ է լսել խնդիրների և առաջարկությունների մասին։

«Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը», - ասել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։

Հովարդ Սթիվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Կարայանին ընդունելության համար և տեղեկացրել, որ Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, և 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։

«Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է և արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսած ներկա ժամանակաշրջանից մինչև 2018 թվականը: Պատրաստվում ենք 370 միլիոն դոլարի ներդրում կատարել և 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) և 1300-ը` համատեղ։ Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը», - նշել է Հովարդ Սթիվենսոնը:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել ծրագրի իրականացմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների մասին տեղեկացնել ընկերության ղեկավարությանը։

Հայերեն English Русский

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները