Գյումրիում եռյակ է ծնվել

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընդհանրապես եռյակի ծննդաբերության համար հարկավոր է 3-րդ կարգի հիվանդանոց, սակայն, ծնողները, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, որոշում են, որ Գյումրիում են փոքրիկները ծնվելու: 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:

Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ և երրորդը տղան Արենը՝ 2կգ 45 գրամ քաշերով: Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30-ամյա մայրը՝ Անի Բալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:

«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,- անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար: «Ամեն մեկն իր անկողինն ու իր անկյունն ունի, հագուստը: Երկար ենք սպասել այս օրվան»,- նշեց եռյակի մայրը՝ փաստելով, որ ամուսինը զբաղվում է արտագնա աշխատանքով:

Այս լուրը Գյումրիի համար ավետիս որակեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը: «Մարզում եռյակը է ծնվել՝ սա իրոք ուրախալի է բոլորիս: Երեկ շատ բարեհաջող ծննդալուծում ունեցանք, և Անի Բալյանը կեսարյան հատումով ունեցավ երեք առողջ բալիկ: Ոչ միայն ծնողներն են երկար սպասել, այլև մենք, քանի որ լինելով մեր հսկողության տակ, հիվանդանոցը կարողացավ ծանր պատասխանատվությունն իր վրա վերցնել և բարեհաջող ավարտել: Սա ցույց է տալիս, որ բավարար հագեցվածություն կա, և 3 երեխաներին էլ՝ անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալի օգնություն ցույց տալու հնարավորություն կա»,-նշեց Աշոտ Կուրղինյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել