Ջոնի Մելիքյանն անդրադարձել է Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանագրի քննադատություններին Վրաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձել է պայմանագրին, որով Ռուսաստանը Վրաստանի տարածքով գազը Հայաստան հասցնելու համար այդ երկրին կվճարի ոչ թե գազով, այլ գումարով: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նախ ներկայացրեց համաձայնագրի պայմանները: «Նախատեսվում է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան կմատակարարի 2 միլիարդ խորանարդ մետր գազ: 2017թ. մասամբ կշարունակի գործել հին կարգը, այսինքն` տարանցման համար Ռուսաստանը Վրաստանին կփոխհատուցի մատակարարվող գազի ծավալով, իսկ արդեն 2018թ. Ռուսաստանը կանցնի գումարային փոխհատուցման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մելիքյանը:

Փորձագետը հավելեց, որ այդ պայմանագրով Ռուսաստանը նվազեցնելու է նաև Վրաստան մատակարարվող կոմերցիոն գազի սակագինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 215 դոլարը սահմանելով 185 դոլար: «Հաշվարկները ցույց են տալիս, որ այս նոր մեխանիզմին անցում կատարելով, Վրաստանը տարեկան շուրջ 10 միլիոն դոլարի կորուստ է ունենալու, սակայն նրանք կարող են նաև օգուտներ քաղել, եթե որոշում կայացնեն ավելացնել Ռուսաստանից գազի ներմուծման ծավալները: Այդ դեպքում պայմանագիրը վստահաբար օգուտ կտա վրացական կողմին»,- նշեց Մելիքյանը:

Դիտարկմանը, թե Վրաստանում այդ պայմանագիրը տարակարծությունների և դժգոհությունների առիթ է տվել, փորձագետը պատասխանեց. «Գիտեք, որ Վրաստանում կա ընդդիմություն, որի ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու թիմակիցներն են, ովքեր դեմ են ռուս-վրացական հարաբերություններին և ցանկացած նման նախաձեռնության, որը կապված կլինի Ռուսաստանի հետ: Ուստի, ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները սպասել են, որ այդ պայմանագիրը կարժանանա քննադատության»,- նշեց նա:

Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե պայմանագիրը քննադատել է Վրաստանի նախագահը: Նա հիշեցրեց, որ Վրաստանում նախագահի պաշտոնը ֆորմալ բնույթ է կրում, իսկ գործող նախագահն, ըստ էության, չի հանդիսանում իշխող «Վրացական երազանք»-ի թիմի անդամ: Փորձագետի խոսքով` Վրաստանի նախագահը նման առիթները բաց չի թողնի քննադատելու մի քաղաքական ուժի, որի հետ վերջերս կոնֆլիկտ է ունեցել:

Նա նաև հավելեց, որ այդ համաձայնագիրը այնքան չի առնչվում հայ-վրացական, որքան ռուս-վրացական հարաբերություններին, քանի որ հիմնական կողմերը ՌԴ-ն և Վրաստանն են, իսկ Հայաստանն ուղղակի երրորդ կողմ է հանդիսանում:

Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն Է հայտնել, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն: Նախագահը հորդորել Է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել Է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ Է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել Է նախագահի ներկայացուցիչը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում