Իրանի նախագահի այցելությունը Հայաստան փաստեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները. Կիրո Մանոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահի այցելությունը Հայաստան ինքնին փաստեց հայ-իրանական սերտ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով տարվա տարածաշրջանային զարգացումները՝ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ընդհանուր արտաքին քաղաքական խնդիրները, տարածաշրջանում մի շարք զարգացումները Հայաստանի համար ներկայացրել են եւ՛ մարտահրավերներ, եւ՛ հնարավորություններ: Հնարավորությունները կապված են հատկապես հայ-իրանական հարաբերությունների հետ: Նախագահի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինքնին այցելության փաստը խոսում են հայ-իրանական սերտ հարաբերությունների մասին, եւ որ դրանք զարգանալու տեղ ունեն: Թուրքիայի դեպքերը Հայաստանի համար որոշ անորոշություններ ստեղծեցին, քանի որ Թուրքիան, փաստորեն, այն պետությունն է, որն ինքն իրեն իրավունք է վերապահում առանց հրավիրվելու ռազմական գործողություններ ձեռնարկելու իր սահմաններից դուրս: Այդ ուղղությամբ պետք է լինենք զգոն»,- ասաց Կիրո Մանոյանը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա նշեց, թե առաջընթաց կարելի է համարել այն, որ բավականին ուշացմամբ Հայաստան հասավ խոստացված ռուսական ռազմամթերքը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայկական գործիչներից մեկի նշանակման, այսպես ասած, մեր արդար ակնկալիքը չիրականացավ: Դա ինչ-որ տեղ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի անդամ պետություններն այնքան էլ խանդավառ չեն այդ ուղղությամբ արձանագրվելիք հայաստանյան հաջողություններով: Իսկ ԱՄՆ առնչությամբ, անշուշտ, մեծ հարցական է, թե երբ նորընտիր նախագահն իր լիազորություններն ստանձնի, ինչ կանի տարածաշրջանի երկրների առումով: Կարեւոր է այն փաստը, որ մենք այնքան էլ ուշադիր չեղանք, որ 2018 թվականին Երեւանում կգումարվի ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ 84 անդամ երկրների ղեկավարների մեծ մասը կգա Հայաստան: Սա կարեւոր պայմանավորվածություն է, որի համար, անշուշտ, անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք»,-եզրափակեց Կիրո Մանոյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին