Հայաստանի ու Իրանի հարաբերությունների իրավապայմանագրային բազան կազմում են 70 փաստաթղթեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական դարավոր բարիդրացիական հարաբերություններն առավել ամրապնդվել ու խորը իրավապայմանագրային բազայով են համալրվել վերջին 25 տարիների ընթացքում` ՀՀ անկախության հռչակումից ի վեր:

Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել է Հայաստանի անկախությունը: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

1992թ. ապրիլին Երեւանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու պետություններն ունեն տարբեր ոլորտներում ստորագրված 70 փաստաթուղթ` համաձայնագրեր, պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր:

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ միջմարզային գործակցության ոլորտում:

Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: 1995թ. ստորագրվեց Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը:

Թե իրանական, թե հայկական կողմը վստահ են, որ երկկողմ առևտրաշրջանառությունը բավարար չէ առկա ներուժի համեմատ:

2015-ին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել է 276 միլիոն 360.7 հազար ԱՄՆ դոլար: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի տեսակարար կշիռը 2015-ին եղել է 5.8 տոկոս: Ինչ վերաբերում է արտահանման ու ներմուծման ցուցանիշներին, ապա անցած տարի Հայաստանից Իրան արտահանվել է 78 միլիոն 22.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, որը, սակայն, 2014-ի համեմատ նվազել է 6 միլիոն 953.2 հազար դոլարով:

2015-ին Իրանից Հայաստան է ներմուծվել 182 միլիոն 460.6 հազար դոլարի երրորդ երկրներում արտադրված ապրանք, 198 միլիոն 338.1 հազար ԱՄՆ դոլարի՝ իրանական ծագման արտադրանք:

Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, քիմիկատներ, իրեր` քարից, գիպսից, ցեմենտից, ավտոմեքենաներ, սարքավորումներ,արդյունաբերական ապրանքներ: Արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա