Մշակույթ

Աղձքի պեղավայրը կվերածվի զբոսաշրջության կենտրոնի

2 րոպեի ընթերցում

Աղձքի պեղավայրը կվերածվի զբոսաշրջության կենտրոնի

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրը, որտեղ հայտնաբերվել են հայ Արշակունի թագավորների աճյունները, զբոսաշրջային վայր կդառնա: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ: «Այստեղ նախատեսվում է կառուցել թռիչքային կամուրջներ: Կստեղծվեն հարմարություններ հուշարձանի պահպանման, հետագա ուսումնասիրության եւ ցուցադրման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է պահել, պահպանել եւ արժեւորել հուշարձանը: «Այս պեղավայրում ամփոփված են մեր արքաների աճյունները: Այս հնավայրը պետք է ճանաչելի դարձնել հանրությանը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախ եւ առաջ պետք է լուծվեն հարակից տարածքների հարցերը: Նախատեսվում է պեղավայրի տարածքում կայանատեղի ստեղծել:

Աղձքի պեղավայրում 2016 թվականին կատարվեց բացառիկ հայտնագործություն: Եկեղեցու խորանի առջեւ, սալահատակի ներքո բացվեցին քարե մասունքատուփ-սունդուկներ, որոնց մեջ ավելի քան 1650 տարի առաջ ամփովել էին հայոց արքաների մասունքները: Հնում հավատում էին, որ մեծ արքաների ոսկորներն օժտված են գերբնական ուժով եւ հովանի են Հայաստան երկրին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում