ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ նոր կառավարությունը կշարունակի նախկինի գործելաոճը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հույս ունի, որ Ամերիկայի ներկայիս կառավարությունը կդառնա Լեհաստանի եւ Եվրոպայի կայուն գործընկերը:

«Այսօր, երբ Ամերիկայի դեսպանատանը հետեւում էինք ընտրություններին, դեսպան Միլսը մի հայտարարություն արեց. ԱՄՆ արտաքին քաղաքականությունը 80 տոկոսով պահպանվում է, միայն 20 տոկոսն են կազմում նոր նախագահի առաջնահերթ ծրագրերը: Առաջին հերթին մենք գնահատում ենք ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը, երկրորդ՝ Թրամփի այն միտքը, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ը կրկին դարձնել մեծ եւ գերիշխող: Լեհաստանը եւ եվրոպական դաշնակից երկրները կողմ են, որ Ամերիկան կրկին իրագործվի այդ գաղափարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց դեսպանը:

Նա հայտնեց իր ակնկալիքն այն մասին, որ ներկայիս կառավարությունը կկատարի նախկին կառավարության պարտավորությունները:

«Այն գաղափարները, որոնք հնչել են քարոզարշավի ընթացքում, բուն կառավարության նպատակները չեն արտահայտել: Հուսով եմ՝ նոր կառավարությունը կշարունակի նախկինի գործելաոճը եւ առավել ծայրահեղ քայլերի չի դիմի փոփոխություններ մտցնելու ընթացքում»,-եզրափակեց Եժի Նովակովսկին:

Հանրապետական Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով ֆավորիտ համարվող դեմոկրատ գործիչ Հիլարի Քլինթոնի նկատմամբ՝ նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների արդյունքում դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին