Թուրքիան իշխանական կառուցվածքով աստիճանաբար վերածվում է Ադրբեջանի. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ավելի ու ավելի գնում է դեպի սուլթանիզացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Թուրքիան իշխանական կառուցվածքով աստիճանաբար վերածվում է Ադրբեջանի: Եթե նախկինում ընտրական համակարգը քիչ թե շատ աշխատում էր, հիմա դա անցյալում է: Այնտեղ տիրող վերջին իրադարձությունները (ընտրությունների չեղարկումը, հեղաշրջման փորձը, քաղաքական ձերբակալությունները) ցույց են տալիս, որ Էրդողանի դեմ չկա որևէ հակազդեցություն»,- ասաց Իսկանդարյանը և հավելեց, որ քաղաքական ակտիվիստները, ընդդիմադիր կուսակցությունները և մտավորականները Թուրքիայում գտնվում են վախի ազդեցության տակ:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ գարնանը Թուրքիայում ակնկալվում է սահմանադրության փոփոխություն, որը նմանվելու է Ադրբեջանի սահմանադրության փոփոխությանը:

«Դա կնշանակի, որ Թուրքիայում, ինչպես և Ադրբեջանում, իշխանությունը ընտրությունների միջոցով անհնար է լինելու փոխել»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե թուրք հասարակության կողմից ինչպե՞ս կընկալվի մահապատժի օրինականացումը, քաղաքագետը նշեց.

«Թուրք հասարակությունը այն ընդունելու կամ չընդունելու հնարավորություն չունի: Իհարկե, կլինեն ցույցեր, կգրեն, կխոսեն, բայց դա էական ազդեցություն չի ունենա որոշման վրա: Թուրքիայի բանակը, որը քեմալական Թուրքիայի հիմքն էր, քանդված է: Մտավորականների որոշ մասն արտագաղթում է, իսկ մնացողները հնարավորություն չունեն արտահայտվելու, որովհետև արտահայտվելու դեպքում նրանց սպասվում է կամ աշխատանքից հեռացում, կամ ազատազրկում»,-եզրափակեց քաղաքագետը:

Հայերեն العربية English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին