ԵԱՏՄ տարածքում նվազում են ռոումինգ ծառայությունների գները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ամփոփվեցին ռոումինգ ծառայությունների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ինչպես նիստում նշեց զեկուցող հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը` ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռոումինգ ծառայության սակագները տեղական զանգերի համեմատ թանկ էին գրեթե 45 անգամ:

«Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում են բավական թանկ: Ռուսաստանից 1 րոպեի արժեքը` 1261, Բելառուսից` 1077, Ղազախստանից` 1028, Ղրղզստանից` 1290 դրամ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանուկ Միքայելյանը:

Նման ուսումանսիրություն կատարվել է ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների կողմից, այնտեղ նույնպես զգալի տարբերություն է եղել: Սա հաշվի առնելով` ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինները նախաձեռնել են «Արդար ռոումինգ» համակարգի ներդրման գործընթացը:

«Նպատակն է ռոումինգի ծառայությունների ոլորտում գների փուլային և աստիճանական նվազեցումը` ընդհուպ հավասարվելով մինչև տեղական ներքին ցանցերում սահմանված վճարումներին: Ռոումինգի սակագների նվազեցման հաջողված փորձ ունի Եվրամիությունը: 2007 թվականից մեկնարկած գործընթացի արդյունքում սակագները նվազել են 10 անգամ, արդյունքում ռոումինգ ծառայության միջոցով տվյալների փոխանցման ծավալներն են ավելացել»,-ավելացրեց Մանուկ Միքայելյանը: Նրա փոխանցմամբ` արդյունավետ համագործակցության արդյունքում արձանագրվել է ռոումինգ ծառայության սակագների նվազեցում 3-2,որոշ դեպքերում գրեթե 9 անգամ` միջինում կազմելով 250 դրամ:

Նիստին ներկա բջջային օպերատորների ներկայացուցիչները նշեցին, որ ռոումինգային գների նվազեցումը կրելու է շարունակական բնույթ:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է