Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հունաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հունաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը առաջին երկրներից է, ում հետ Հայաստանը սկսկել է միջազգային համագործակցությունը պաշտպանության և խաղաղապահության բնագավառում և այդ համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա: Տիկին դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում և հունական կողմը պատրաստ է զարգացնել այն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում