Բեսլանի մոտ վթարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին՝ ելույթ ունենալով օպերտիվ շտաբի նիստում:

«ՌԴ նախագահի հանձնարարությամբ ավտոտրանսպորտ կհատկացվի Երեւան մեկնել ցանկացողներին»,-ասել Է նա:

Հանրապետության առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովի տվյալներով՝ ներկայում հանրապետության բուժհաստատություններում գտնվում են հինգ մեծահասակներ եւ չորս երեխաներ, մյուսներն ուղարկվել են Բեսլանի ժամանակավոր տեղավորման վայր, որտեղ այժմ կա 27 մարդ: Նրանցից շատերը կուղարկվեն Բեսլանի Հյուսիսկովկասյան բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնել Է Ալեքսանդր Խորուժին, Բեսլանի ժամանակավոր տեղավորման կետում, որը բացվել Է քաղաքի Մշակույթի տանը, գտնվում Է ավտոբուսի վթարից տուժած 13 մարդ: «Այնտեղ կազմակերպված Է տաք սնունդ եւ հանգստի տեղեր»,-ասել Է Խորուժին:

Նա նշել Է, որ ժամանակավոր տեղավորման կետում Է գտնվում նաեւ Հայաստանի հյուպատոսարանի աշխատակիցը: «Փոխգործակցություն Է կազմակերպված Հայաստանի հյուպատոսարանի հետ: Այստեղ Է գտնվում հյուպատոսարանի ներկայացուցիչը»,-հավելել Է Խորուժին: Տուժածների հետ աշխատում են հանրապետության ԱԻՆ-ի հոգեբանները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին