Հասարակական

Ռուսական ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ

1 րոպեի ընթերցում

Ռուսական ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Արմոկոմ» ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ: Ընկերության ներկայացուցիչները մասնակցում են Երևանում անցկացվող ArmHitec-2016 սպառազինության և զենքի միջազգային ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Կոնեչկովը նշեց, որ իրենք զբաղվում են զրահաբաճկոնների և պաշտպանիչ սաղավարտների արտադրությամբ: «Մենք ոչ միայն արտադրությամբ ենք զբաղվում, այլ նաև նախագծում ենք մեր արտադրանքը: Մասնակցում ենք այս ցուցահանդեսին, որպեսզի Հայաստանին ներկայացնենք մեր արտադրանքը և անհրաժեշտության դեպքում մատակարարում իրականացնենք բանակի համար»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հայկական կողմին կարող են հետաքրքրել իրենց արտադրած ժամանակակից զրահաբաճկոնները, որոնք մաքսիմալ պաշտպանվածություն են ապահովում և շատ հարմար են տեղաշարժվելու համար: «Արտադրում ենք ժամանակակից զրահասաղավարտներ, որոնք կարող ենք ասել, որ լավագույններից են ոչ միայն Ռուսաստանում, այլ ողջ աշխարհում»,- հավելեց Կոնեչկովը:

Նա ընդգծեց, որ ընկերությունը հաջողությամբ համագործակցում է այլ երկրների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում