Նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի տնտեսությունը նման է թմրամոլի, այսինք` կախված է միմիայն նավթից: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա ներկայացմամբ, վատ տնտեսական պայմանների պատճառով 3-4 միլիոն մարդ դուրս է եկել Ադրբեջանից: Բաբայանի կարծիքով` նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը: Բացի նավթի գների տատանումներից՝ ըստ Բաբայանի կան նաև այլ գործոններ, ինչի պատճառով Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում: Դրանցից մեկն, օրինակ, Ադրբեջանում անցկացված հանրաքվեն էր, որը ժողովրդի մեջ դժգոհություններ առաջացրեց:

«Ադրբեջանի ժողովուրդը տեսավ, որ այսքան տարիների ընթացում իրեն մոլորեցնում են` պարզապես ալիևյան կլանի հարստությունները կրկնապատկելու համար: Այս վիճակում Ալիևն ինչ-որ կերպ փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը` հայությանը որպես արտաքին ամենամեծ թշնամի ցույց տալով: Արտաքին վտանգի գործոնը շահարկելով, ինչ-որ ձևով փոխել հասարակության մեջ եղած դժգոհությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը, անդրադառնալով ադրբեջանական բանակի սպառազինությանը, նշեց , որ վերջինս իր հիմնական ռազմավարությունը կառուցել է նյութատեխնիկական առավելության վրա: Բաբայանը խոստովանեց, որ քանակական առումով Ադրբեջանը հասել է ինչ-որ առավելությունների, սակայն դրանք չեն կարող լինել գերակայություններ: Նրա ներկայացմամբ, նրանց բանակի ծախսերը լավ հնարավորություն են ֆինանսական միջոցները յուրացնելու համար, այսինքն` ավելի շատ գրպանել են, քան հոգացել ծախսերը: «Ալիևը շատ յուրահատուկ իրավիճակում է հայտնվել` հաշվի առնելով, որ Թուրքիայում իրավիճակը նույնպես այնքան էլ կայուն չէ: Այս առումով ալիևյան կլանը հայտնվել է շվար վիճակում»,- շեշտեց Բաբայանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին