Մշակույթ

Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացեց Խաչատրյանական փառատոնը

1 րոպեի ընթերցում

 Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացեց Խաչատրյանական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ «Ազատություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-փառատոնը: «Նկարներում «Արվեստը մեր շուրջ», «Ազատություն» թեմաներն են արծարծվում: Աշխատանքներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Fiap» միջազգային ֆոտոմիության ներկայացուցիչ, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:

Մրցույթ փառատոնին ներկայացվել են 160 երկրից 300 լուսանկարիչների աշխատանքներ:

Լուսանկարներից շատերը ստիպում էին մարդկանց երկար կանգնել և ուսումնասիրել դրանք:

Հաղթողների անունները պարզ կդառնան հոկտեմբերի 8-ին: Նրանց մեդալներ կշնորհվեն:

Ցուցահանդեսը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին և իրականացվում էր «Fiap» միջազգային ֆոտոմիության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում