Հալեպի հայ համայնքին աջակցելու համար պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ. արաբագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայ համայնքին աջակցելու համար պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը:

«Հալեպում մնացած հայերի թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն մի քանի հազարի է հասնում: Հալեպից նրանց դուրս չգալու պատճառները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այնտեղ իրենց տներն են, և պետք է մնա, պաշտպանի, մի մասն էլ ցանկանում է դուրս գալ, բայց հնարավորություն չունի: Զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղված են լինելու դեպի այն տարածքներ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում: Իսկ պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղմասերն են: Հետևաբար, պետք է հասկանալ, որ կարող է ավելի բարդ իրավիճակում հայտնվենք: Անհրաժեշտ է, որ կառավարությունը համապատասխան գործառույթներ ստանձնի և փորձի որոշակի լուծումներ առաջարկել ճգնաժամային իրավիճակի զարգացման դեպքում պետության անելիքների վերաբերյալ»,-ասաց Հայկ Քոչարյանը:

Արաբագետը նշեց, որ Սիրիայում բարեբախտաբար շարունակում են գործել Հայաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունը: Նա նկատեց, որ այնտղ բավական փորձառու մարդիկ են աշխատում, հետևաբար կարող են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:

Ըստ Հայկ Քոչարյանի`կան դեպի Հալեպ տանող ճանապարհներ, որոնք վերահսկվում են կառավարական ուժերի կողմից: Հետևաբար, տեղում աշխատելով` հնարավոր կլինի ցանկացողներին դուրս բերել քաղաքից:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին