Հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ. Վաղարշակ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 21-ի զորահանդեսը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաազդեցիկն է եղել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Վերջին 7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ: Մենք ունենք տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչը անիմաստ է դարձնում Ադրբեջանի ծախսերը՝ ուղղված իրենց ռազմաօդային ուժերի զարգացմանը: Ապրիլյան մարտական գործողությունները դա ցույց տվեցին, Ադրբեջանը փորձեց օգտագործել օդուժը` կորցնելով երկու ուղղաթիռ»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսում ցուցադրվեց նոր համակարգ, որը բավական արդյունավետ է զորքերի հակաօդային պաշտպանության տեսանկյունից: Խոսքը «Бук м2» համակարգի մասին է: Ցուցադրվեց նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը` «Ինֆաունա»-ն:

«Այս ամենը պատերազմը կբերի նոր որակի և կապահովի մեր զորքերի անվտանգությունը: Այս համակարգն ունի հնարավորություն խափանելու հակառակորդի գործողությունները: Բացի դրանից, արդյունավետ միջոց է անօդաչու սարքերի դեմ: Մենք հիմա ունենք համակարգ, որը թույլ է տալիս պայքարել դրանց դեմ»,-հավելեց Վաղարշակ Հարությունյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին