Մեր բանակն իր սպառազինությամբ և ռազմավարական պատրաստությամբ հավասար է եվրոպական բանակներին. Աստվածատուր Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր բանակն իր սպառազինությամբ և ռազմավարական պատրաստությամբ հավասար է եվրոպական բանակներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Ես համոզված եմ, որ մեր բանակը միշտ կատարում է իր առջև դրված խնդիրները: Նոր սերունդը ապահովված է սպառազինությամբ, շատ լավ տեղեկացված է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և՛ բարոյապես, և՛ հոգեբանորեն պատրաստ է ցանկացած խնդիր կատարելու»,- ընդգծեց Պետրոսյանը:

«Արցախյան ազատամարտի մասնակից կանանց» ՀԿ նախագահ Աիդա Սերոբյանը նշեց , որ Արցախյան դժվարին տարիներին կանանց մտքով անգամ չի եղել զենքերը վայր դնել:

«Անկախության շեմին ոտք դրեցինք, երբ երկրի մի մասը տարերային աղետից քանդված էր, պատերազմի շեմին էինք կանգնած, բայց ազգովի Ազատության հրապարակում կանգնեցինք գիշեր, ցերեկ ու«այո» ասացինք։ Պատերազմի տարիներին մենք միայն մտածել ենք առաջ գնալու մասին և ազատագրելու թշնամու կողմից զավթած հողերը: Անկախության համար մենք արյուն ենք թափել, հազարավոր զոհեր ենք տվել, և այսօր յուրաքանչյուրի պարտքն է սիրել, գուրգուրել այդ անկախությունը»,- եզրափակեց Սերոբյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին