Կառավարության կազմի փոփոխությունն արդյունավետ կլինի երկրի համար. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը դրական է գնահատում կառավարության կազմում նախատեսվող փոփոխությունները:

«Կարծում եմ` փոփոխությունները պայմանավորված են մի քանի հանգամանքով. առաջինը` իշխանությունների ցանկությունն է կարգավորելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկրորդը` նոր սահմանադրությունը հետզհետե կյանքի կոչելն է: Ըստ իս` Կարեն Կարապետյանը վատ թեկնածու չէ այդ անցումային շրջանն ապահովելու համար: Եվ ի վերջո, Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն քննարկումները. կարծում եմ` երկրում ձեւավորվում են երկխոսության նոր մոտեցումներ: Լավ թե վատ, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում ես հակված են կարծելու, որ այս փոփոխություններն արդյունավետ կլինեն երկրի համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա կանխատեսելի է համարում նաեւ Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, քանի որ, նրա խոսքով, Կարեն Կարապետյանի անունը մշտապես եղել է հնարավոր թեկնածուների շարքում:

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: 2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից նա ընտրվել է Երեւանի քաղաքապետ, պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին