Հայաստանը լուրջ ներդրում ունի Վրաստանի տնտեսության մեջ. վրացագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` Հայաստան կատարած այցի ժամանակ բանակցային սեղանին դրվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, տնտեսական, զբոսաշրջային, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում համագործակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը: Վրացագետն, անդրադառնալով Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցին նկատեց, որ Գեորգի Կվիրիկաշվիլին վարչապետ նշանակվելուց հետո առաջին անգամ է պաշտոնական այցով ՀՀ-ում, ուստի այն բավականին կարևոր է երկու պետությունների համար:

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ակտիվ աշխատում է հարևան երկրների հետ և փորձում է իրականացնել տարածաշրջանային նախագծեր: Այդ պատճառով էլ տեղի են ունեցել այցելություններ նաև Անկարա և Բաքու:

«Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակի մեջ է, բայց կողմերը տարբեր հանդիպումների շրջանակում հայտարարում են, որ կարիք կա երկու երկրների առևտրային հարաբերություններ խորացմանը: Կարևոր խնդիր է տուրիզմի զարգացումը: 2015 թվականին, ըստ Վրաստանի պաշտոնական տվյալների, զբոսաշրջության ոլորտից ստացել է մոտ 1.9 մլրդ դոլար, ինչն ավելացել է նախորդ տարվա համեմատ: 2015 թվականին Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջինն էր: Վերջինից Վրաստան էր այցելել 1.4 մլն մարդ: Եթե համեմատենք 1.9 մլրդ դոլարի հետ, կարելի է ասել որ բավականին լուրջ ներդրում ունի Հայստանի քաղաքացին Վրաստանի տնտեսության մեջ: Այդ գումարը բավարար է, որ Վրաստանը իր տենտեսական կայունությունը պահի»,- նկատեց Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով էներգետիկ համագործակցությանը` վրացագետը նշեց, որ դեռևս ապրիլին չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից ստորագրվել էր կարևոր փաստաթուղթ` հիմք դնելով ապագայում միացյալ էներգոհամակարգ ունենալուն:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին