Անդրիաս Ղուկասյանը բուժզննում է անցել. կլինիկական ցուցանիշները նորմայի սահմաններում են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին նրա կնոջ` Անահիտ Թարխանյանի հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.
«Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության«Նուբարաշեն»քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների՝ Քրեակատարողական ծառայությունըտեղեկացնում է հետևյալը:
Չնայած երեկ՝օգոստոսի 26-ին, բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին և եզրակացրել, որվերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշներըգտնվում եննորմայի սահմաններում:
Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ ևս»: