Քաղաքագետը ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը համարում է պարտադրված

1 րոպեի ընթերցում

ԵՐՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերություններում կան ահռելի խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ` այդ հարցերից են քրդերի խնդիրը, սիրիական խնդրի շուրջ տարբեր մոտեցումները, ինչպես նաև վստահության պակասը:

«Հենց հիմա Հալեպում ռուսները ռմբակոծում են թուրքական ուժերին: Ռուս-թուրքական ռազմական դաշինքի մասին խոսք լինել չի կարող: Այդ երկրների հարաբերությունների մերձեցումը պարտադրված է եղել, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը եղել են Արևմուտքի կողմից «արհամարված»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան ծայրահեղ բարդ իրավիճակում է: Նրա խոսքով՝ Էրդողանը առանց բացառության հասցրել է վիճել իր բոլոր հարևանների հետ, համարձակվել է վիճել Եվրոպայի, Ամերիկայի և բազմաթիվ այլ երկրների, ինչպես նաև ներքին ուժերի հետ՝ գյուլենականների, բանակի և քրդերի հետ:

«Այդ ամենից բացի այնտեղ դեռ նկատվում է տնտեսական անկում»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին