Հասարակական

ԵԱՀԿ դեսպանը բարձր է գնահատել հուլիսյան դեպքերի ընթացքում ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ դեսպանը բարձր է գնահատել հուլիսյան դեպքերի ընթացքում ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն օգոստոսի 18-ինընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են 2016 թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքներն ու ներկայացվել նոր առաջարկներ՝ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Վարդան Եղիազարյանը հակիրճ ներկայացրել է նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:

Դեսպան Արգո Ավակովը նշել է, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում:

Դեսպանը նաև իր զորակցությունն է հայտնել զոհված ոստիկանների ընտանիքներին:

Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Արգո Ավակովը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը ոստիկանությանը, իսկ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում