Քաղաքագետը հուլիսյան դեպքերի անաչառ քննությունն առաջնահերթություն է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Մելիք-Շահնազարյանը վերջերս Երեւանում ստեղծված իրավիճակը համարում է շատ կարևոր իրադարձություն:

«Սա միանշանակ մեծ ցնցում էր, որը պետք է հասկանալ եւ այս կատարվածից դաս քաղելու համար պետք է այն շատ լուրջ վերլուծել, հասկանալ թե′ պատճառները եւ թե′ հետեւանքները, մարդկանց ընկալումները: Այն իսկապես մեծ ազդեցություն ունեցավ հասարակության մոտեցումների, սպասումների, ձգտումների վրա»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

«Իշխանությունները նախեւառաջ պետք է անաչառ քննություն անցկացնեն, ինչին դժվարությամբ եմ հավատում: Սակայն իշխանությունները պետք է ցույց տան, որ պատրաստ են դրան եւ շահագրգռված են հասարակական միասնությունը եւ վստահությունը վերականգնելու հարցում: Եղան մի շարք գործողություններ լրագրողների եւ ցուցարարների հանդեպ, որոնք անթույլատրելի եւ անտրամաբանական են: Այժմ սակայն պետք է հիմնական շեշտադրումները դնել դրականի վրա եւ ինչ-որ կերպ հաղթահարել այս իրավիճակը, հակառակ պարագայում հասարակության ներսում խնդիրներն ավելի կխորանան, եւ դա կլինի լուրջ սպառնալիք մեր տնտեսության, անվտանգության եւ բոլոր մյուս ոլորտների համար»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին: Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին