Հասարակական

Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել

1 րոպեի ընթերցում

Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հովիտ գյուղի գյուղապետ Ավետիք Սերոպյանը: Նրա խոսքով՝ տղան տեղում մահացել է:

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` գյուղի վարչական տարածքում: Ժամը 17:15-ի սահմաններում էր, երբ 13-ամյա Ռոբերտ Ավագյանն իր հորեղբոր որդու հետ վերադառնում էր տուն: Նրանք գառները տարել էին սարն արածեցնելու: Տուն վերադառնալու ճանապարհին 300-400 մետր էր մնացել ու դեպքը տեղի է ունեցել»,- ասաց Ավետիք Սերոպյանը:

Նրա խոսքով՝ երեխային տարել են հիվանդանոց, սակայն ուշ է եղել:

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել երեխայի հուղարկավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում