Հասարակական

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին կետով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցԱրմենՄարտիրոսյանիփաստաբանԳիվիՀովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: «Արմեն Մարտիրոսյանը զանգվածային որևէ անկարգություն չի կազմակերպել, հակառակը գոյություն ունեն տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է նա փորձում հանդարտեցնել իրավիճակն ու թույլ չտալ որևէ անկարգություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ Արմեն Մարտիրոսյանին վերջին անգամ տեսել է գիշերը և «Ժառանգության» փոխնախագահի մոտ առողջական խնդիրներ չկան:

Արմեն Մարտիրոսյանը գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում