Հասարակական

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում այրել է երրորդ ավտոմեքենան

1 րոպեի ընթերցում

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում այրել է երրորդ ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի տարածքում երրորդ ավտոմեքենան:Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս պահին երրորդ մեքենան է այրվում»,- գրել է Ահարոնյանը:

Քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որզինված խումբն այրել էր նաև գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը: «Նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»,- գրել էր նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում