Պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցածը դեռ սկիզբն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանի համոզմամբ՝ Թուրքիայում ոչինչ էլ չի ավարտվել: «Մենք ո՛չ խանդավառվելու, ո՛չ էլ հիասթափվելու տեղ չունենք, քանի որ վերջին հաշվով դա մեզ չէր վերաբերում: Նախ եթե խոսենք Գյուլենի մասին, գյուլենականությունը, կարելի է ասել, գաղափարախոսություն է, որով Էրդողանը բավականին հրապուրված էր, սակայն հասկացավ, որ սա դեմ է իր ծրագրերին, ինչը սկիզբ դրեց կոնֆլիկտին: Կարող եմ ասել, որ սա դեռ այդ կոնֆլիկտի դրսեւորման սկիզբն է: Ինչ վերաբերում է հայ համայնքին, այն չի խառնվում այս գործընթացներին, քանի որ սա ազգամիջյան խնդիր չէ, այլ երկու քաղաքական շարժումների բախում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արագած Ախոյանը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նույնպես համակարծիք է, որ Թուրքիայում տիրող իրավիճակը դեռ շարունակվելու է: «Գյուլենը հաղթելու է, քանի որ ժողովուրդը զզվել է Էրդողանի նման գող-թալանչիներից: Նա ուզում է սուլթանություն հաստատել, սակայն 21-րդ դարում սուլթանական երկիր չի լինի»,-ասաց նա:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին