Հունան Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում զինված խմբի հետ բանակցություններից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք մուտք գործած և պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են: Իրավիճակը նույնն է, նախորդ օրվա ընթացքում բանակցությունների միջոցով ազատվել է պատանդ ոստիկան` պարեկապահակային ծառայության աշխատակից և քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը: Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը` նշելով, որ միջոցառումները իրավապահների կողմից շարունակվում են: Հինգ պատանդ ոստիկան կա ներկայում: Իրավապահ համակարգի պահանջները մնում են նույնը` ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը, ապակայունացումը: «Բանակցությունները շարունակվում են: Իրավական համակարգն ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Պողոսյանը: Ոստիկանապետը բանակցություններին չի մասնակցում: Նա դեպքի ամենասկզբից մինչև այժմ համապատասխան վայրում է և ղեկավարում է բոլոր գործողությունները: Բանակցությունները վարում է կոնտակտային սպա, որը բանակցում է ներսում գտնվող համապատասխան անձի հետ:

«Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք. եթե նրանք ցուցաբերեն փոխզիջման պատրաստակամություն, ադեկվատ պատասխան կստանան մեր կողմից»,-նշեց Պողոսյանը` նաև տեղեկացնելով, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը չի քննարկվում:

Նրա խոսքով` հուլիսի 17-ին հանրապետության տարբեր քաղաքներում ոստիկանության բաժիններբոլորբերման ենթարկվածները բաց են թողնվել: Որոշները ենթարկվել են վարչական պատասխանատվության, որոշները` կանչվել հարցաքննության: «Ովքեր կխախտեն հասարակական կարգը, բերման կենթարկվեն, ովքեր օրինահարգ են, վախենալու ոչինչ չունեն»,-ընդգծեց ոստիկանության պետի տեղակալը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում